Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 18-ի թիվ 87-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 67/8 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հարություն Վլադիմիրի Փամբուխչյանի կողմից ինքնակամ կառուցված 24․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 31012024-11-0015/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հարություն Փամբուխչյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 67/8 հասցեի ավտոտնակը՝ 24․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․8քմ հողամասը, համապատասխանաբար, 57437 դրամ և 169491 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 24․8քմ հողամասը քաղ. Հարություն Վլադիմիրի Փամբուխչյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 67/8 հասցեի ավտոտնակը՝ 24․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․8քմ հողամասը, համապատասխանաբար, 57437 դրամ և 169491 դրամ արժեքներով քաղ. Հարություն Վլադիմիրի Փամբուխչյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |