Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 127
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ>> 177.1ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ <<ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ>> 92001.1ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 3 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. նոյեմբերի 13-ի թիվ 483-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 177.1քմ մակերեսով հողամասը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 92001.1քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով, մակերեսներով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գներով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով
  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասին 21-րդ  կետի  դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 177.1քմ մակերեսով հողամասը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 92001.1քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը մրցույթի միջոցով, վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն աղյուսակի:
2.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(29.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner