Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 216
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ.ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա  Գրիգորյանը զեկուցագրով դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին ամանորյա միջոցառումների կազմակերպման, Դիլիջան համայնքի հանրակրթական դպրոցներում սովորող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վճարների զեղջեր սահմանելու և «Հ․ Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի կարիքների համար էլեկտրական տաքացուցիչներ ձեռք բերելու մասին։ 2022թ.  բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի  պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.   

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝  
1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 9219900 /ինը միլիոն երկու հարյուր տասնինը հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ հատկացնել.

1) «08-02-04» Դիլիջան համայնք /Այլ մշակութային կազմակերպություններ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին 8000000 (ութ միլիոն) ՀՀ դրամ՝ ամանօրյա միջոցառումների կազմակերպման համար։

2) «09-06-01» Դիլիջան համայնք /Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ /բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածին 619900 (վեց հարյուր տասնինը հազար ինը հարյուր) ՀՀ դրամ՝ Դիլիջան համայնքի հանրակրթական դպրոցներում սովորող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վճարները փոխանցելու համար։

3) «09-05-01» Դիլիջան համայնք /Արտադպրոցական դաստիարակություն/ բյուջետայի ծախսերի գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին 600000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ «Հ․ Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի կարիքների համար էլեկտրական տաքացուցիչներ ձեռք բերելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner