Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 110
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 21/2 ՀԱՍՑԵԻ 945.2ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Նունե Վանիկի Սմբատյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցի թիվ 21/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող արտադրամասի սպասարկման 2460.0քմ հողամասին կից գտնվող /Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցի թիվ 21/2 հասցեի/ 945.3քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 945.3քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է հողերի տարածագնահատման տասներկուերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցի թիվ 21/2 հասցեի 945.3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 499119 /չորս հարյուր իննսունինը հազար հարյուր տասնինը/ դրամ արժեքով օտարել քաղ. Նունե Վանիկի Սմբատյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցի թիվ 21/2 հասցեի 945.3քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 499119 /չորս հարյուր իննսունինը հազար հարյուր տասնինը/ դրամ արժեքով, քաղ. Նունե Վանիկի Սմբատյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner