Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 26-ի թիվ 139-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 85/7 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սեյրան Գյանջիի Մովսիսյանի կողմից ինքնակամ կառուցված 25․0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 09022024-11-0064/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սեյրան Մովսիսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 85/7 հասցեի ավտոտնակը՝ 25․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․0քմ հողամասը, համապատասխանաբար, 68125 դրամ և 262845 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 25․0քմ հողամասը քաղ. Սեյրան Գյանջիի Մովսիսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 85/7 հասցեի ավտոտնակը՝ 25․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․0քմ հողամասը, համապատասխանաբար, 68125 դրամ և 262845 դրամ արժեքներով քաղ. Սեյրան Գյանջիի Մովսիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |