Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ 11-003-0299-0008 ԾԱԾԿԱԳՐՈՎ 1055.0ՔՄ ԵՎ 11-003-0299-0007 ԾԱԾԿԱԳՐՈՎ 4945.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գրիգոր Ռաֆիկի Ավետիսյանը՝ իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0299-0006 ծածկագրով, 6000.0քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասին կից գտնվող, 11-003-0299-0008 ծածկագրով 1055.0քմ և 11-003-0299-0007 ծածկագրով 4945.0քմ մակերեսներով հողամասերը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1055.0քմ և 4945.0քմ հողամասերը գտնվում են գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես վարելահող:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0299-0008 ծածկագրով 1055.0քմ և 11-003-0299-0007 ծածկագրով 4945.0քմ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար 121325 /հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր քսանհինգ/ և 568675 /հինգ հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր յոթանասունհինգ/ դրամ արժեքներով օտարել քաղ. Գրիգոր Ռաֆիկի Ավետիսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0299-0008 ծածկագրով 1055.0քմ և 11-003-0299-0007 ծածկագրով 4945.0քմ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար 121325 /հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր քսանհինգ/ և 568675 /հինգ հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր յոթանասունհինգ/ դրամ արժեքներով, քաղ. Գրիգոր Ռաֆիկի Ավետիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner