Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 19-ի թիվ 102-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/12 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Թամարա Լենդրուշի Անտինյանի կողմից ինքնակամ կառուցված 17․4քմ արտաքին մակերեսով տնտեսկան շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 31012024-11-0023/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Թամարա Անտինյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/12 հասցեի տնտեսական շինությունը՝ 17․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17․4քմ հողամասը, համապատասխանաբար, 94830 դրամ և 182941 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված տնտեսական շինությունը և վերջինիս զբաղեցրած 17․4քմ հողամասը քաղ. Թամարա Լենդրուշի Անտինյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/12 հասցեի տնտեսական շինությունը՝ 17․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17․4քմ հողամասը, համապատասխանաբար, 94830 դրամ և 182941 դրամ արժեքներով քաղ. Թամարա Լենդրուշի Անտինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |