Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 129
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի միջնակարգ դպրոցի և վերջինիս սպասարկման հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու գործընթացում՝ անհրաժեշտություն է առաջացել օրինականացնել դպրոցին օժանդակ կառուցված, կից հատակագծում նշված՝ թիվ 4 կաթսայատունը, կցակառուցված՝ թիվ 5 թեքահարթակ-աստիճանը, թիվ 6 աստիճանը, թիվ 7 աստիճանը, թիվ 8 հարթակը, թիվ 9 թեքահարթակ-աստիճանը, թիվ 10 աստիճանը, և թիվ 11 ծածկը: Անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխության ենթարկել դպրոցի սպասարկման հողամասի հատակագիծը՝ վերջինս համապատասխանեցնելով ներկայիս փաստացի չափագրությամբ արձանագրված հողամասի մակերեսին,այն է՝0.84745 քմ և ՀՀ Կառավարության 2005թ. նոյեմբերի 15-ի 2246-Ն որոշմամբ հաստատված հողային հաշվեկշռի տվյալներին: Վերը թվարկած շինությունները որակվում են որպես ինքնակամ շինություններ, որոնց անվճար օրինականացնելու հարցը, ինչպես նաև սպասարկման հողամասի հատակագծի փոփոխման հարցը ,Դիլիջանի համայնքի ղեկավարի առաջարկությամբ,  ներկայացվել էր համայնքի ավագանու քննարկմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման
մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջանի համայնքի ղեկավարի հետևյալ առաջարկություններին.
1)
 Անվճար օրինականացնել, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի միջնակարգ դպրոցին օժանդակ կառուցված, կից հատակագծում նշված՝ թիվ 4 կաթսայատունը՝ 15.0քմ, կցակառուցված՝ թիվ 5 թեքահարթակ-աստիճանը՝ 54.32քմ, թիվ 6 աստիճանը՝ 5.88քմ, թիվ 7 աստիճանը՝ 10.87քմ, թիվ 8 հարթակը՝ 4.8քմ, թիվ 9 թեքահարթակ-աստիճանը՝ 10.2քմ, թիվ 10 աստիճանը՝ 13.76քմ, և թիվ 11 ծածկը՝ 8.64քմ:
2)
 Հաստատել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի միջնակարգ դպրոցի սպասարկման հողամասի փոփոխված հատակագիծը՝ վերջինս համապատասխանեցնելով ներկայիս փաստացի չափագրությամբ արձանագրված հողամասի մակերեսին, այն է՝0.84745 քմ և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թ. նոյեմբերի 15-ի 2246-Ն որոշմամբ հաստատված հողային հաշվեկշռի տվյալներին: 
2.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner