Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման 07.12.2023թ․ թիվ 24 պայմանագրի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 26 550 000 (քսանվեց միլիոն հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա՝ «Դիլիջան համայնքում կոմունալ տնտեսության սպասարկման համար 1 հատ աղբատար մեքենայի ձեռքբերման» ֆինանսավորման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ /պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)/ տողով և ծախս համապատասխան բյուջետային ծախսերի գործառնական դասակարգումներով։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 26 550 000 (քսանվեց միլիոն հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ։
2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 26 550 000 (քսանվեց միլիոն հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել ծախս՝ աուբվենցիոն ծախսային հաշվով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|