Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 109
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 137/2 ՀԱՍՑԵԻ 20.80541ՀԱ ԵՎ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 137/3 ՀԱՍՑԵԻ 0.55856ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 137/2 և թիվ 137/3 հասցեներում գտնվող <<Լեռնային Հայաստան>> առողջարանի շենք-շինությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սեփականությունը: Նշված շենք-շինությունների սպասարկման 20.80541հա և 0.55856հա մակերեսներով հողամասերը հանդիսանում են համայնքային սեփականություն:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 209 հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 87 հոդվածի 1-ին կետի՝ սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս օտարվում են նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության օգտագործման և սպասարկման համար:
Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել <<Լեռնային Հայաստան>> առողջարանի՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 137/2 և թիվ 137/3 հասցեներում գտնվող շենք-շինությունների սպասարկման 20.80541հա և 0.55856հա մակերեսներով հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանը անհատույց փոխանցելու մասին առաջարկություն:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն <<Լեռնային Հայաստան>> առողջարանի՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 137/2 և թիվ 137/3 հասցեներում գտնվող շենք շինությունների սպասարկման 20.80541հա և 0.55856հա մակերեսներով հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, անհատույց փոխանցելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner