Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 136
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 12/3 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 115․0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2012թ. նոյեմբերի 01-ի թիվ 542-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 12/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Անահիտ Ծերունի Դավթյանի կողմից ինքնակամ կառուցված 14․3քմ արտաքին մակերեսով շինության և 2․1137քմ արտաքին մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06032024-11-0051/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Անահիտ Դավթյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 12/3 հասցեի շինությունը՝ 14․3քմ արտաքին մակերեսով, պարիսպը 2․1137քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 115․0քմ հողամասը, համապատասխանաբար, 298070 դրամ, 44058 դրամ և 785945 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված շինությունը, պարիսպը և վերջինիս զբաղեցրած 115․0քմ հողամասը քաղ. Անահիտ Ծերունի Դավթյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 12/3 հասցեի շինությունը 14․3քմ արտաքին մակերեսով, պարիսպը 2․1137քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 115․0քմ հողամասը, համապատասխանաբար, 298070 դրամ, 44058 դրամ և 785945 դրամ արժեքներով քաղ. Անահիտ Ծերունի Դավթյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner