Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 168
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 137
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
Մ 4 ԵՐԵՎԱՆ– ՍԵՎԱՆ–ԻՋԵՎԱՆ(ԹԵՂՈՒՏ– ՀԱՂԱՐԾԻՆ ՀԱՏՎԱԾ) ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ105+600,– ԿՄ 105+610,–ԿՄ108+900 ԵՎ ԿՄ111+550 ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ՀԵՆԱՊԱՏԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԵՐԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 21/06/2023թ․ Տավուշի մարզպետարանից Դիլիջանի համայնքապետարան է մուտքագրվել N 03//02837–2023 գրությունը այն մասին, որ ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով իրականացվում են Մ–4 Երևան– Սևան–Իջևան (Թեղուտ–Հաղարծին հատված) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ105+600,– կմ 105+610,–կմ108+900 և կմ111+550–կմ111+595 հատվածներում ստորին հենապատերի կառուցման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների հնարավորինս սեղմ ժամկետում ավարտելու համար անհրաժեշտություն է առաջացել ճանապարհի պաշտպանական գոտու որոշ հատվածներում առկա բուսականության և ծառերի արմատական հեռացման։ Համայնքապետարանի աշխատակիցների ուսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջան համայնքի վարչական սահմանում գտնվող նշված հատվածներում առկա են թվով 8–10 հաստաբուն, 30–35 ոչ հաստ ծառեր և բուսականություն որոնք խոչընդոտ են հանդիսանում վերը նշված աշխատանքների իրականացման համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 21–րդ և 42–րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․

Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել արմատական հեռացնել Մ–4 Երևան– Սևան–Իջևան (Թեղուտ–Հաղարծին հատված) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ105+600,– կմ 105+610,–կմ108+900 և կմ111+550–կմ111+595 հատվածներում ստորին հենապատերի կառուցման շինարարական աշխատանքներին խոչընոտող թվով 8–10 հաստաբուն, 30–35 ոչ հաստ ծառերը  և բուսականությունը։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner