Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 160
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
<<ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ԱՋ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3/11 ՀԱՍՑԵԻ 0.25ՀԱ ԵՎ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 15/3 ՀԱՍՑԵԻ 0.5ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Դիլիջան Դեվելոփմենթ>> հիմնադրամը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Իսկանդարյանի, հիմնադրամին տրամադրված Դիլիջան քաղաքի Գետափնյա աջ փողոցի թիվ 3/11 հասցեի 0.25հա և Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 15/3 հասցեի 0.5հա հողամասերի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքների ժամկետները մինչև 2117թվականը երկարաձգելու խնդրանքով:
Դիլիջանի¬¬ համայնքի ղեկավարը ավագանու քննարկմանն է ներկայացրել վերը նշված հողամասերի նկատմամբ <<Դիլիջան Դեվելոփմենթ>> հիմնադրամի անհատույց օգտագործման իրավունքների ժամկետները երկարաձգելու մասին հարցը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Գետափնյա աջ փողոցի թիվ 3/11 հասցեի 0.25հա և Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 15/3 հասցեի 0.5հա հողամասերի նկատմամբ <<Դիլիջան Դեվելոփմենթ>> հիմնադրամի անհատույց օգտագործման իրավունքների ժամկետները մինչև ----- երկարաձգելու մասին առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկության արդյունքում /կողմ-0, դեմ-9, ձեռնպահ-2/ որոշումը չընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner