Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մարտի 18-ի թիվ 371-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 203 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սամվել Սևանի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 61․56քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28032024-11-0052/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սամվել Հարությունյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 203 հասցեի ավտոտնակը՝ 61.56քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 30.7քմ հողամասը, համապատասխանաբար, 142573 դրամ և 209814 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 30.7քմ հողամասը քաղ. Սամվել Սևանի Հարությունյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 203 հասցեի ավտոտնակը՝ 61.56քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 30.7քմ հողամասը, համապատասխանաբար, 142573 դրամ և 209814 դրամ արժեքներով քաղ. Սամվել Սևանի Հարությունյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |