Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 24
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 7-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 2/1 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 200.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2018թ. փետրվարի 1-ի թիվ 52-Ա որոշմամբ, քաղ. Վահագն Լյովայի Աղաջանյանի կողմից Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց 7-րդ փակուղի 2/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունների, մասնավորապես՝ 27.74քմ արտաքին մակերեսով տաղավարի /թիվ 1/, 13.3քմ արտաքին մակերեսով տաղավարի /թիվ 2/, 0.72քմ մակերեսով հենապատի /թիվ 3/, 1.02քմ մակերեսով հենապատի /թիվ 4/ և 9.17քմ մակերեսով աստիճան-հարթակի /թիվ 5/ նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը  և համարվել են օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21022018-11-0022/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացուն` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց 7-րդ փակուղի 2/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունների և վերջիններիս սպասարկման 200.0քմ հողամասը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, նշված շինությունները և վերջիններիս սպասարկման 200.0 հողամասն օտարել քաղ. Վահագն Աղաջանյանին, համապատասխանաբար, 402093 դրամ և 207082 դրամ արժեքներով:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց 7-րդ փակուղի 2/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ 27.74քմ արտաքին մակերեսով տաղավար /թիվ 1/, 13.3քմ արտաքին մակերեսով տաղավար /թիվ 2/, 0.72քմ մակերեսով հենապատ /թիվ 3/, 1.02քմ մակերեսով հենապատ /թիվ 4/ և 9.17քմ մակերեսով աստիճան-հարթակ /թիվ 5/ և վերջիններիս սպասարկման 200.0քմ հողամասը, համապատասխանաբար, 402093 դրամ և 207082 դրամ արժեքներով, քաղ. Վահագն Լյովայի Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner