Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 130
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  25-րդ և 42-րդ կետերի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2025 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Դիլիջան համայնքին հատկացվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները ուղղորդել հետևյալ տնտեսական զարգացման ծրագրերին՝ 

 

1) «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խ.Վաթինյանի անվան փողոցի 35 հասցեից մինչև 83 հասցեն, Ուսանողական փողոցի 1 հասցեից մինչև 77 հասցեն, Աբովյան փողոցի 1 հասցեից մինչև 17/1 հասցեն և Շամախյան-Թումանյան-Այգեստան փողոցների ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում», 

2)  «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում հանրային լողավազանի կառուցում», 

3)  «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 6 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում» (փողոցներ` Բարեկամության 3, Գետափնյա 68,70, Մոլդովական 10,12, Կալինինի 87), 

4) «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների սպասարկման համար մարդատար վերելակների փոխարինում նորով» (փողոցներ` Գետափնյա 2,4,6,8,10,12, Կալինինի 241,243, Մոլդովական 1, Շամախյան 1Ա,1Բ,2Ա,2Բ,3Ա,3Բ), 

5) «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում օղակաձև այգու հիմնանորոգում և վերգետնյա հետիոտնային անցումների կառուցում», 

6) «Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում ոռոգման ցանցի կառուցում», 

7) «Դիլիջան համայնքի Թեղուտ, Հաղարծին, Գոշ,Աղավնավանք և Հովք բնակավայրերի ներգյուղական ճանապարհների տուֆապատման աշխատանքներ» (Թեղուտ՝ 3-րդ, 7-րդ, 11-րդ և 13-րդ փողոցներ, Հաղարծին՝ 2-րդ, 5-րդ, 8-րդ 10-րդ 11-րդ և 13-րդ փողոցներ, Գոշ՝ Մ.Գոշի փողոցի 2-րդ նրբ., 3-րդ նրբ., 8-րդ նրբ. և 13-րդ նրբ., Աղավնավանք՝ 3-րդ փողոց, Հովք՝ 1-ին փողոց),

8) «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում և Գոշ բնակավայրում հենապատերի հիմնանորոգում և կառուցում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner