Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 23-ի թիվ 282-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 72/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արմեն Արամայիսի Մարգարյանի կողմից ինքնակամ կառուցված 307․68քմ արտաքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 11032024-11-0064/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արմեն Մարգարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 72/9 հասցեի անասնաշենքը՝ 307․68քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 625․7քմ հողամասը, համապատասխանաբար, 1425174 դրամ և 4276222 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված անասնաշենքը և վերջինիս զբաղեցրած 625․7քմ հողամասը քաղ. Արմեն Արամայիսի Մարգարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 72/9 հասցեի անասնաշենքը՝ 307․68քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 625․7քմ հողամասը, համապատասխանաբար, 1425174 դրամ և 4276222 դրամ արժեքներով քաղ. Արմեն Արամայիսի Մարգարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |