Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարիմ 15-ի թիվ 220-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 14/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Փաշո Հմայակի Մարտիրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 38․1քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 07032024-11-0007/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Փաշո Մարտիրոսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 14/4 հասցեի ավտոտնակը՝ 38․1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 38․1քմ հողամասը, համապատասխանաբար, 88240 դրամ և 260387 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 38․1քմ հողամասը քաղ. Փաշո Հմայակի Մարտիրոսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 14/4 հասցեի ավտոտնակը՝ 38․1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 38․1քմ հողամասը, համապատասխանաբար, 88240 դրամ և 260387 դրամ արժեքներով քաղ. Փաշո Հմայակի Մարտիրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |