ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2023 թվականի N 442
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Դիլիջան համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի վարչական մասում կատարել հետևյալ հոդվածային փոփոխությունները՝
1) «08-02-04» Դիլիջան համայնք (Այլ մշակութային կազմակերպություններ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ տնտեսագիտական հոդվածից պակասեցնել- 800000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) «08-02-04» Դիլիջան համայնք (Այլ մշակութային կազմակերպություններ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4239 /ըդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել- 800000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։
2. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2023թ. մայիսի 30
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում