Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 469

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ (ՆԱԽԿԻՆՈՒՄ ՍՈՎԵՏՆԵՐԻ) ՓՈՂՈՑ ԹԻՎ 27/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 

Համաձայն 2021թ. հոկտեմբերի 5-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Խորհուրդների (նախկինում Սովետների) փողոցի թիվ 27 հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Գագիկ Վահագնի Պապիկյանը: Վերջինիս լիազորված անձ Գրիգոր Պապիկյանը դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` նշված բնակելի տան տնամերձ հողամասի օրինական սահմանները ճշտելու և գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, Խորհուրդների փողոցի թիվ 27 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 342.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 322.9քմ, ինչպես նաև 04.10.2021թ. դրությամբ կադաստրային քարտեզում առկա շինությունը գոյություն չունի: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Հաստատել Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 27 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 322.9քմ մակերեսով, քաղ. Գագիկ Վահագնի Պապիկյանի սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2. Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 27 հասցեի 322.9քմ տնամերձ հողամասին տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Խորհուրդների փողոց, թիվ 27/1:
3. Պարտավորեցնել քաղ. Գագիկ Պապիկյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 18-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                             Ա. ԲԱԶԻՆՅԱՆ

 

2021թ. հոկտեմբերի  14
  ք. Դիլիջան