Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 օգոստոսի 2021 թվականի N 344

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ՀԱՐԹԱՍԱՐ>> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 15.0ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ՔԱՂ. ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼԻ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Դավիթ Թամրազյանը՝ Թեղուտ գյուղի «Հարթասար» կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 15.0հա մակերեսով հողամասը որպես խոտհարք օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով։
   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1․Քաղ․ Դավիթ Թամրազյանին տրամադրել Թեղուտ գյուղի «Հարթասար»  կոչվող հանդամասից 15.0հա մակերեսով խոտհարքից 3 տարի ժամկետով օգտվելու իրավունք։
2․Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 112500դրամ:
3․Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով։
4 Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. օգոստոսի  02
  ք. Դիլիջան