Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2021 թվականի N 335

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 167 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ  

   Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Մարտուն Վաղինակի Զաքարյանը՝ իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 167 հասցեի բնակելի տան և հողամասի փաստաթղթղային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
   Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 167 հասցեի տնամերձ հողամասի մակերեսի օրինական չափը կազմում է 600.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմում է 899.6քմ: Հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվում է 299.6քմ հողամաս, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Մարտուն Վաղինակի Զաքարյանը ձեռք է բերում սեփականության իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված 299.6քմ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
   Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների և կցակառուցումների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով հողամասի սեփականատերը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 167 հասցեի տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող 299.6քմ հողամասի և բնակելի տան կցակառուցումների նկատմամբ ճանաչել քաղ. Մարտուն Վաղինակի Զաքարյանի (ծնված 20.02.1931թ.) սեփականության իրավունքը: Այսպիսով, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 167 հասցեի տնամերձ հողամասի մակերեսի չափը կազմում է 899.6քմ:
2. Պարտավորեցնել քաղ. Մարտուն Զաքարյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. հուլիսի  28
  ք. Դիլիջան