Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2021 թվականի N 224

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Դիլիջանի համայնքի ավագանու  01․02․2020թ․ թիվ 17-Ն որոշումը, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ  կետով , 48-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Ուժը կորցրած ճանաչել Դիլիջան Համայքի ղեկավարի 2020թ. փետրվարի 12-ի թիվ 56-Ա որոշումը.

2. Ստեղծել Դիլիջան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն  ապահովող  նոր հանձնաժողով` հետևյալ կազմով.

1)․ Աղաջանյան Արմինե - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2)․ Փիլոյան Վանուշ- <<Դիլիջան համայնքի կոմունալ տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության ինժեներ, հանձնաժողովի նախագահի տեղակալ,
3)․ Փիլոյան Թամար - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, սոցիալական աշխատող, հանձնաժողովի քարտուղար,

4)․ Պապյան Անի - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ։

5)․ Համայնքի ավագանու անդամ - հանձնաժողովի անդամ,

6)․ Համայնքի ավագանու անդամ - հանձնաժողովի անդամ,

7). Գյուղական բնակավայրերի բնակիչներից ստացված դիմումների ուսումնասիրության  նպատակով հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև համապատասխան գյուղական բնակավայրի վարչական ղեկավարին։

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. մայիսի  17
  ք. Դիլիջան