Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2021 թվականի N 340

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջան համայնքի վարչական տարածքում գործող մի շարք իրավաբանական անձիք հայտ են ներկայացրել համայնքապետարան՝ իրենց ձեռնարկատիրական օբյեկտներում հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանք վաճառելու թույլտվություն ստանալու համար:
  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ սահմանված կարգը և ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Բավարարել հայտը և տալ ոգելից խմիչքներ վաճառելու թույլտվություն 01 հուլիսի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-Արման Հակոբյան անհատ ձեռնարկատեր:
2. Բավարարել հայտը և տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01 հուլիսի 2021-31 դեկտեմբերի 2021թ. ժամանակահատվածի համար
-Արման Հակոբյան անհատ ձեռնարկատեր:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին.
տուրքի գանձումները կատարել յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2020թ.
 նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշմամբ հաստատված  դրույքաչափերի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. հուլիսի  30
  ք. Դիլիջան