Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2021 թվականի N 471

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 11-042-060-004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 680.0ՔՄ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Ռայա Ներսեսյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում գտնվող 11-042-060-004 կադաստրային ծածկագրով 680.0քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշման 48-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1․ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում գտնվող 11-042-060-004 կադաստրային ծածկագրով 680.0քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին, 3-րդ փողոց թիվ 21:
2․ Պարտավորեցնել քաղ. Ռայա Ներսեսյանին․
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ․ նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                             Ա. ԲԱԶԻՆՅԱՆ

 

2021թ. հոկտեմբերի  15
  ք. Դիլիջան