Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2021 թվականի N 219

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 4.5ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ՀԵՐՄԻՆԵ ՍԱՄՎԵԼԻ ԱԼԻԽԱՆՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հերմինե Ալիխանյանը` Դիլիջանի համայնքի Հաղարծին գյուղի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից <<Շատվոր աղբյուր>> կոչվող հանդամասից 4.5հա մակերեսով հողամասը որպես խոտհարք օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Քաղ. Հերմինե Ալիխանյանին տրամադրել Դիլիջանի համայնքի Հաղարծին գյուղի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից <<Շատվոր աղբյուր>> կոչվող հանդամասից 4.5հա մակերեսով հողամասը որպես խոտհարք մինչև 3 տարի ժամկետով օգտվելու իրավունք:
2. Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 1հա համար 3180 դրամ:
3. Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. մայիսի  12
  ք. Դիլիջան