Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2021 թվականի N 220

ՔԱՂ. ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 28 ԵՎ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 28/1 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել  քաղ. Սամվել Մարտիրոսյանը` իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոց թիվ 28 և Հակոբջանյան փողոց թիվ 28/1 հասցեների անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Քաղ. Սամվել Գագիկի Մարտիրոսյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոց թիվ 28 և Հակոբջանյան փողոց թիվ 28/1 հասցեների անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած հողամասին և բնակելի տանը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Հակոբջանյան փողոց թիվ 28/1 հասցեով:
2. Քաղ. Սամվել Մարտիրոսյանին պարտավորեցնել.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. մայիսի  12
  ք. Դիլիջան