Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2023 թվականի N 443

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ (ՆԱԽԿԻՆՈՒՄ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 2-ՐԴ ՆՐԲ․) ՓՈՂՈՑ ԹԻՎ 19Ա ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 

  Համաձայն 2023թ. հունվարի 11-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Ուսանողական (նախկինում Մյասնիկյան 2-րդ նրբ․) փողոցի թիվ 19ա հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Սուսաննա Վլադիմիրի Սահակյանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` նշված բնակելի տան տնամերձ հողամասի օրինական սահմանները ճշտելու և գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
  Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, Ուսանողական (նախկինում Մյասնիկյան 2-րդ նրբ․) փողոցի թիվ 19ա հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 610.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 311.3քմ: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի:
   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Հաստատել Դիլիջան քաղաքի Ուսանողական (նախկինում Մյասնիկյան 2-րդ նրբ․) փողոցի թիվ 19ա հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 311.3քմ մակերեսով, քաղ. Սուսաննա Վլադիմիրի Սահակյան (ծնված 10.12.1951թ․) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2. Դիլիջան քաղաքի Ուսանողական (նախկինում Մյասնիկյան 2-րդ նրբ․) փողոցի թիվ 19ա հասցեի 311.3քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Ուսանողական փողոց, թիվ 19/2:
3. Պարտավորեցնել քաղ. Սուսաննա Սահակյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2023թ. մայիսի  30
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում