Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2021 թվականի N 336

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021Թ. ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 326-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. հուլիսի 26-ի <<Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 143 հասցեի անշարժ գույքին նոր հասցե տրամադրելու մասին>> թիվ 326-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. հուլիսի 26-ի <<Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 143 հասցեի անշարժ գույքին նոր հասցե տրամադրելու մասին>> թիվ 326-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման 1-ին կետում նշված <<Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 143 հասցեի անշարժ գույքին  տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 143/1>> նախադասությունը փոխարինել <<Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 143 հասցեի 0.0407հա հողամասին (վկայական 27042012-11-0031) տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 143/1>> նախադասությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. հուլիսի  28
  ք. Դիլիջան