ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2021 թվականի N 90
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ <<ՄՈՇՄԱՆԻ ՈՒՐԹ >> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ Ը ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ՄԱԳԴԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Մագդա Ստեփանյանը` Դիլիջանի համայնքի Հաղարծին գյուղի <<Մոշմանի ուրթ >> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 1.0հա մակերեսով հողամասը որպես խոտհարք օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Քաղ. Մագդա Ստեփանյան տրամադրել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի <<Մոշմանի ուրթ>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 1.0հա մակերեսով խոտհարքից մինչև 3 տարի ժամկետով օգտվելու իրավունք:
2. Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 1հա 3180 դրամ:
3. Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
2021թ. փետրվարի 22
ք. Դիլիջան