Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2021 թվականի N 332

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԱՎԼԿՈՒՏ ՈՒՐԹ>> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 1.0ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ Ը ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արթուր Գրիգորյանը` Դիլիջանի համայնքի Գոշ գյուղի <<Ավլկուտ ՈՒրթ>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 1.0հա մակերեսով հողամասը  որպես խոտհարք օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Քաղ. Արթուր Գրիգորյանին  տրամադրել Դիլիջան համայնքի Գոշ գյուղի < Ավլկուտ ՈՒրթ>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 1.0 հա մակերեսով խոտհարքից մինչև 27.07.2022թ. օգտվելու իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2. Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 2840 դրամ:
3. Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. հուլիսի  27
  ք. Դիլիջան