 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 դեկտեմբերի 2023 թվականի N 1136
<<ԴԻԼԻՋԱՆ>> ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին ենթակետի , «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԴԻԼԻՋԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-ի դիմումը <<Դիլիջան>> համայնքի անվանումը, որպես ֆիրմային անվանում օգտագործելու թույլտվություն ստանալու մասին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Բավարարել դիմումը «ԴԻԼԻՋԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-ին տալ <<Դիլիջան>> համայնքի անվանումը, որպես ֆիրմային անվանում օգտագործելու թույլտվություն 2023 թվականի համար /հասցե՝ ք. Դիլիջան Գետափնյա 66/։
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին տուրքի գանձումը կատարել՝ ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2023թ. դեկտեմբերի 01
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
