 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 դեկտեմբերի 2023 թվականի N 1135
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ սահմանված կարգի, ինչպես նաև հիմք ընդունելով Ա/Ձ Մարինե Սարգսյանի, Անահիտ Վերանյանի, Ալիսա Ամիրխանյանի, Ռիմա Ամիրխանյանի և «ՌԵԴԻ- ՍԹԵԴԻ» ՍՊԸ-ի հայտերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ա/Ձ Մարինե Սարգսյանին, Անահիտ Վերանյանին, Ալիսա Ղազարյանին, Լարիսա Ամիրխանյանին և Ռիմա Ամիրխանյանին տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.07.2023-31.12.2023թթ-ի ժամանակահատվածի համար։
2.ՍՊԸ «ՌԵԴԻ-ՍԹԵԴԻ»-ին տրամադրել ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.10.2023-31.12.2023թթ-ի ժամանակահատվածի համար։
3.Հանձնարարել Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ հաշվարկել և տուրքերի գանձումները կատարել` ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2023թ. դեկտեմբերի 01
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
