Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 օգոստոսի 2021 թվականի N 342

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՔԱՂ. ՆԱԴԵԺԴԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ 06.02.2019Թ. ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Նադեժդա Կիրակոսյանը՝ Դիլիջանի համայնքի և իր միջև 06.02.2019թ. կնքված Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով:

 Հաշվի առնելով վերոգրյալը և 06.02.2019թ. կնքված վերը նշված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի 6.2 կետի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2021թ. օգոստոսի 2-ից լուծել Դիլիջանի համայնքի և Նադեժդա Կիրակոսյանի միջև 06.02.2019թ. կնքված Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. օգոստոսի  02
  ք. Դիլիջան