Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2025 թվականի N 42

ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ 1994Թ. ՀՈՒՆԻՍԻ 30–Ի ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 185 շենք, բնակարան 16 հասցեի  բնակիչ Ալեքսանդր Բորիսովը` հայտնելով, որ Դիլիջանի  քաղխորհրդի  գործկոմի 1994 թվականի  հունիսի 30-ի թիվ 7 արձանագրային  որոշման մեջ  թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Ալեքսանդր Նիկոլաևիչ Բորիսովի» փոխարեն գրվել է «Ալեքսանդր Նիկոլայևիչ Բորիսովի»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:     

ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի  քաղխորհրդի  գործկոմի 1994 թվականի հունիսի 30-ի «Մի շարք կոմունալ բնակարանների սեփականաշնորհման մասին» թիվ 7 արձանագրային որոշման մեջ «Ալեքսանդր Նիկոլաևիչ Բորիսովի» փոխարեն գրվել է «Ալեքսանդր Նիկոլայևիչ Բորիսովի»:   

 Ելնելով վերոգրյալից  և  ղեկավարվելով  «Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին»  օրենքի 1-ին   հոդվածի 2-րդ   մասով, 33-րդ  հոդվածի 1-ին  մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետի պահանջներով`                                                                 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Դիլիջանի քաղխորհրդի  գործկոմի 1994 թվականի  հունիսի 30-ի թիվ 7 արձանագրային  որոշման մեջ   կատարել փոփոխություն՝  «Ալեքսանդր Նիկոլայևիչ Բորիսովի»  փոխարեն կարդալ «Ալեքսանդր Նիկոլաևիչ Բորիսովի»։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2025թ. հունվարի  17
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում