Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2021 թվականի N 339

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 1/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ռոբերտ Օվանեսյանի լիազորված անձ Վաչե Ալիխանյանը՝ Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 3-րդ նրբ. թիվ 1/1 հասցեի 0.1345հա հողամասից առանձնացվող 0.06405հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 3-րդ նրբ. թիվ 1/1 հասցեի 0.1345հա հողամասից առանձնացվող 0.06405հա հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Սարալանջի փողոց 2-րդ նրբ. թիվ 2/1, մնացած 0.07045հա հողամասը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Սարալանջի փողոց 3-րդ նրբ. թիվ 1/1:
2. Պարտավորեցնել քաղ. Ռոբերտ Օվանեսյանին.
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. հուլիսի  29
  ք. Դիլիջան