Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (+374 268) 2-25-85, dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՄԱՅԻՍԻ 2021թվականի N 216

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ Մ. ԳՈՇԻ ՓՈՂՈՑ 12-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 14 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ  

   Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ. Աշոտ Ասատուրի Սարգսյանը` Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 12-րդ նրբ. թիվ 14 հասցեի 450.0քմ հողամասի և բնակելի տան օրինական սահմանները ճշտելու և գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
  Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման  և  չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված 450.0քմ հողամասի սահմանների ճշտում, որի մակերեսը կազմել է 418.0քմ: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Հաստատել Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 12-րդ նրբ. թիվ 14 հասցեի քաղ. Աշոտ Ասատուրի Սարգսյանին, Անուշ Ժորայի Զաքարյանին և Աննա Աշոտի Սարգսյանին պատկանող բնակելի կառուցապատման 418.0քմ հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2. Պարտավորեցնել համասեփականատերերին.
1) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան