Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2021 թվականի N 476

ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1997Թ. ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 262 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Հովսեփյան փող. թիվ 79 շենքի բնակարան 28 հասցեի բնակչուհի Սիլվարդ Սարիբեկյանը` հայտնելով, որ Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 29-ի թիվ 262 որոշման մեջ սխալ է տեղի ունեցել. «Ջուլետա Անուշավանի Գրիգորյանի» փոխարեն գրվել է «Ջուլիետա Անուշավանի Գրիգորյանի»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:

    ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 29-ի թիվ 262 որոշման մեջ վերոհիշյալ անունը թյուրիմացաբար սխալ է գրվել:
     Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 29-ի «Մի շարք կոմունալ բնակարանների սեփականաշնորհման մասին» թիվ 262 որոշման մեջ կատարել փոփոխություն` «Ջուլիետա Անուշավանի Գրիգորյանի» փոխարեն կարդալ «Ջուլետա Անուշավանի Գրիգորյանի»:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. հոկտեմբերի  22
  ք. Դիլիջան