Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2025 թվականի N 43

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԺԱՄԸ 24։00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ, ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ, ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.2-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ կետերի պահանջներով, համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Ջուլետտա Հայրապետյան Արամի», «Աիդա Խեդոյան Յուրիկի» և «Դոլ-Մա-Մա», «Սի Փի Էս Էներջի գրուպ» ՍՊ ընկերությունների դիմում-հայտերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Ջուլետտա Հայրապետյան Արամի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2025 - 31.03.2025թթ-ի համար։

2.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Աիդա Խեդոյան Յուրիկի» դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2025- 31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։

3.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Աիդա Խեդոյան Յուրիկի» դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025 - 31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։

4.Բավարարել «Դոլ-Մա-Մա»  ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2025- 30.06.2025թ-ի ժամանակահատվածի համար։

5.Բավարարել «Դոլ-Մա-Մա»  ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025 - 30.06.2025թ-ի ժամանակահատվածի համար։

6.Բավարարել դիմում-հայտը և  «Սի Փի Էս Էներջի գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրել հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար։

7.Բավարարել դիմում-հայտը և  «Սի Փի Էս Էներջի գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրել հեղուկ վառելիքների մանրածախ վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար։

 

8.Բավարարել դիմում-հայտը և  «Սի Փի Էս Էներջի գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրել ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն 2025 թվականի համար։

9.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:

 

10.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2025թ. հունվարի  17
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում