 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 437
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ Մ․ ԳՈՇԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 75/1, Մ.ԳՈՇԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 75/2 ԵՎ Մ․ ԳՈՇԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 75/9 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ստեփան Ղամբարյանը՝ իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան համայնքի Գոշ գյուղի, Մ․ Գոշի փողոց, թիվ 75/1 հասցեի 0.039հա, Մ.Գոշի փողոց, թիվ 75/2 հասցեի 0.108հա և Մ․ Գոշի փողոց, թիվ 75/9 հասցեի 0.059հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.206հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց, թիվ 75/1 հասցեի 0.039հա, Մ.Գոշի փողոց, թիվ 75/2 հասցեի 0.108հա և Մ․ Գոշի փողոց, թիվ 75/9 հասցեի 0.059հա հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.206հա հողամասը հասցեակոչել՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Գոշ, Մ․ Գոշի փողոց թիվ 75/1 հասցեով:
2. Պարտավորեցնել քաղ. Ստեփան Ղամբարյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Դիլիջան