 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2025 թվականի N 48
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «ՀԻԼՔՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս գործադիր մարմնի ղեկավար Կարապետ Օհանյանի՝ Դիլիջան քաղաքի Տ. Պետրոսյան փողոց թիվ 2 հասցեի 0.05512հա հողամասից առանձնացվող հողամասերին հասցեներ տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․Դիլիջան քաղաքի Տ. Պետրոսյան փողոց թիվ 2 հասցեի 0.05512հա հողամասից առանձնացվող 0.01964հա հողամասին և բնակելի տանը /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Տ. Պետրոսյան փողոց թիվ 26:
2.Դիլիջան քաղաքի Տ. Պետրոսյան փողոց թիվ 2 հասցեի 0.05512հա հողամասից առանձնացվող 0.01736հա հողամասին և բնակելի տանը /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Տ. Պետրոսյան փողոց թիվ 26/1:
3.Դիլիջան քաղաքի Տ. Պետրոսյան փողոց թիվ 2 հասցեի 0.05512հա հողամասից առանձնացվող 0.01812հա հողամասին և բնակելի տանը /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Տ. Պետրոսյան փողոց թիվ 26/2:
4.«ՀԻԼՔՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2025թ. հունվարի 22
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
