Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2021 թվականի N 222

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 1.6ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ԵՎ 3.0ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԱՐՈՏ ԱՐԾՐՈՒՆ ՍՏՅՈՊԱՅԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արծրուն Ոսկանյանը` Դիլիջանի համայնքի Հաղարծին գյուղի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից  <<Վարազի ձոր>>  կոչվող հանդամասում 1.6 հա որպես խոտհարք և <<Վարազի ձոր>> կոչվող հանդամասում  3.0 հա որպես արոտ օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Քաղ. Արծրուն Ոսկանյանին տրամադրել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի գյուղատնտեսական նշանակության հողերից <<Վարազի ձոր>> կոչվող հանդամասում 1.6հա որպես խոտհարք   և <<Վարազի ձոր>> կոչվող հանդամասում 3.0 հա որպես արոտ մինչև 3 տարի ժամկետով օգտագործելու իրավունք:
2. Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 1հա համար 3180 դրամ:
3.Արոտից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 1հա համար 2715 դրամ:
4. Քաղաքացու հետ կնքել արոտից և խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021թ. մայիսի  12
  ք. Դիլիջան