Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (+374 268) 2-25-85, dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՓԵՏՐՎԱՐԻ 2021թվականի N 91

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ <<ՂԱԼ ՔԱՐԻ ՁՈՐ >> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 1.5ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ Ը ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ԱՐԹՈՒՐ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ` Արթուր Մուկուչյանը Դիլիջանի համայնքի Հաղարծին գյուղի <<Ղալ քարի ձոր>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 1.5 հա մակերեսով հողամասը որպես խոտհարք օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Քաղ. Արթուր Մուկուչյանին տրամադրել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի <<Ղալ քարի ձոր>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 1.5 հա մակերեսով  խոտհարքից մինչև 3 տարի ժամկետով օգտվելու իրավունք:
2. Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 1հա 3180 դրամ:
3. Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան