Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2021 թվականի N 92

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0.18ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ Ը ՈՐՊԵՍ ԱՐՈՏ ԱՐՄԱՆ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արման Թամրազյանը` Դիլիջանի համայնքի Հաղարծին գյուղի տարածքում գտնվող <<11-042-0156>>  ծածկագրով հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 0.18 հա մակերեսով հողամասը որպես արոտ օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Քաղ. Արման Թամրազյանին տրամադրել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի <<11-042-0156>>  ծածկագրով հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 0.18 հա մակերեսով արոտավայրը մինչև 3 տարի ժամկետով օգտվելու իրավունք:
2. Արոտից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 1հա 2715 դրամ:
3. Քաղաքացու հետ կնքել արոտից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2021թ. փետրվարի  22
  ք. Դիլիջան