ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 դեկտեմբերի 2023 թվականի N 1134
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՍՊԸ «Ա-ՏԵԳ» և «ՎՎԳԱԶ»-ի հայտերը՝ Դիլիջան համայնքի վարչական տարածքում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություններ ստանալու մասին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Բավարարել հայտերը և ՍՊԸ «Ա-ՏԵԳ» և «ՎՎԳԱԶ»-ին տալ սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություններ 01 հունվարի 2023-31 դեկտեմբերի 2023թթ-ի ժամանակահատվածի համար /հասցեն՝ ք․ Դիլիջան Թբիլիսյան 14, Թբիլիսյան 17/։
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին տուրքի գանձումները կատարել՝ ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 1-ի թիվ 234-Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2023թ. դեկտեմբերի 01
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում