Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 441

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ՎԵՐՋՆԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 992.0ՔՄ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՔԱՂ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հարություն Ղազարյանը՝ Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի վերջնամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 992.0քմ մակերեսով հողամասը որպես արոտավայր օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով:
   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Քաղ. Հարություն Ղազարյանին տրամադրել Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի վերջնամասի 992.0քմ մակերեսով արոտավայրից 3 տարի ժամկետով օգտվելու իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2. Արոտավայրից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 3000դրամ:
3. Քաղաքացու հետ կնքել արոտավայրից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան