 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2024 թվականի N 514
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով, համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Երևան արտ փրոջեքթ», «Դոլ-մա-մա» և «Շատո վիլլիջ» ՍՊ ընկերությունների և Գոռ Հակոբյանի դիմում-հայտերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Բավարարել «Երևան արտ փրոջեքթ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.01.2024-31.12.2024թթ-ի համար։
2.Բավարարել «Դոլ-մա-մա» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.01.2024-31.12.2024թթ-ի համար։
3.Բավարարել «Շատո վիլլիջ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.01.2024-30.06.2024թթ-ի համար։
4.Բավարարել «Գոռ Հակոբյան»-ի դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.05.2024-31.12.2024թթ-ի համար։
5.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2024թ. ապրիլի 22
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
