Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2021 թվականի N 86

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 612-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. դեկտեմբերի 22-ի «Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-003-0040-0261 ծածկագրով հողամասի մի մասի /400.0քմ մակերեսով հողամասի/ նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու մասին» թիվ 612-Ա որոշման և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. «Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-003-0040-0261 ծածկագրով հողամասի մի մասի /400.0քմ մակերեսով հողամասի/ նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու մասին» թիվ 612-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես որոշման «Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2369-Ն որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի ընդգրկված է «Բնակավայրերի հողերի»  կազմում, որպես «Բնակելի կառուցապատման հողեր» նախադասությունը խմբագրել «Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի ընդգրկված է «Բնակավայրերի հողերի»  կազմում, որպես «Բնակելի կառուցապատման հողեր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2021թ. փետրվարի  22
  ք. Դիլիջան