Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2024 թվականի N 511

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆ-ԴԻԼԻՋԱՆ ՄԱՅՐՈՒՂԻ ԿՄ 85+220 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 13102023-11-0067 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Երևան-Դիլիջան մայրուղի կմ 85+220 հասցեի 0.03464հա հողամասը հանդիսանում է քաղ. Վարդան Վոլոդյայի Հախվերդյանի սեփականությունը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասում առկա ինքնակամ շինություններն (կառուցված մինչև 2015թ.) օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Դիլիջան քաղաքի Երևան-Դիլիջան մայրուղի կմ 85+220 հասցեում առկա է ինքնակամ կառուցած 150.08քմ ընդհանուր արտաքին մակերեսով առևտրի սրահ, 8.16քմ արտաքին մակերեսով սանհանգույց և 3.2762քմ արտաքին մակերեսով հենապատ (կառուցված մինչև 2015թ.) /կցվում է գլխավոր հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր 2023TPD6UQ: Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել  համայնքի ղեկավարին, վերոգրյալ 161.5162քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինություններն օրինականացնելու վերաբերյալ: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 748144 / յոթ հարյուր քառասունութ հազար հարյուր քառասունչորս/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Քաղ. Վարդան Վոլոդյայի Հախվերդյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Երևան-Դիլիջան մայրուղի կմ 85+220 հասցեի 0.03464հա հողամասում առկա առևտրի սրահը՝ 150.08քմ ընդհանուր արտաքին մակերեսով, սանհանգույցը՝ 8.16քմ արտաքին մակերեսով և 3.2762քմ արտաքին մակերեսով հենապատը ճանաչել օրինական:
2.Պարտավորեցնել քաղ. Վարդան Հախվերդյանին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ հասարակական նշանակության շինությունների օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 748144 / յոթ հարյուր քառասունութ հազար հարյուր քառասունչորս/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2024թ. ապրիլի  19
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում