Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (+374 268) 2-25-85, dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՓԵՏՐՎԱՐԻ 2021թվականի N 87

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 77/3 ՀԱՍՑԵԻ 673.3ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել <<Շինանյութ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Մելանյա Ոսկանյանը` ընկերության սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 77 հասցեի խանութ-պահեստի սպասարկման հողամասի երկրորդ գույքային միավոր հանդիսացող, ներկայիս Սայաթ-Նովայի 77/3 հասցեի 673.3քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակության ճշտում կատարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2056255, տրված 11.09.2006թ. վկայականի, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 77 հասցեի  խանութ-պահեստի սպասարկման 2980.0քմ հողամասը, ըստ գործառնական նշանակության, հանդիսանում է հասարակական կառուցապատման հող: Համաձայն Դիլիջան քաղաքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի № 1723-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի՝ նշված հողամասի մի մասը, մասնավորապես՝ երկրորդ գույքային միավոր հանդիսացող 673.3քմ մակերեսով հողամասը, ըստ գործառնական նշանակության, հանդիսանում է բնակելի կառուցապատման հող:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. <<Շինանյութ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 77 հասցեի խանութ-պահեստի սպասարկման հողամասի երկրորդ գույքային միավոր հանդիսացող, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 77/3 հասցեի 673.3քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փաստացի օգտագործմանը համապատասխանեցնելու նպատակով՝ կատարել 673.3քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխություն՝ որպես Բնակավայրերի հողերի հասարակական կառուցապատման հող:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան